Այստեղ Դուք կարող եք թողնել Ձեր անվճար հայտարարությունը

Հանգստանալ Կիրիլովկայում

Անկախ տարվա եղանակից, երբ ուզում եմ մի քանի օրով հանգստանալ, կտրվել քաղաքային առօրյայից, առաջին միտքը, որ ծագում է հանպատրաստից իմ գլխում՝ սեփական ամառանոցս գնալու ցանկությունն է:  Հաջորդ պահին սկսում եմ համացանցում որոնել և ուսումնասիրել Հայաստանում առկա հանգստյան տները, հանգստյան գոտիները, վարձով տրվող ամառանոցները: Հետաքրքրող որևէ բան գտնելու ակնկալիքով մեկ անգամ ևս աչքի եմ անցկացնում իմ բլոգը՝ (http://dachastartup.com), որտեղ հնարավոր է լինեն  հայտարարություններ՝ վարձով տրվող ամառանոցների վերաբերյալ: Այնուհետ մտածում եմ, որ Հայաստանի այլ վայրերում կամ էլ իմ ամառանոցում կարելի է հանգստանալ տոնական կամ շաբաթ-կիրակի ոչ աշխատանքային օրերին, որոնումը շարունակում եմ Հայաստանի սահմաններից դուրս: Իմ մտքերի հերթական ցիկլի արդյունքում ուշադրությունս է գրավել Ազովի ծովի «Կիրիլովկա» հանգստյան բազաները (http://kirillovka.ua/): Կարդալ ավելին/Read More/Читать далее

Ամառանոցային հողատարածքների իրացում

land_ plot_hyԱմառանոցային հողատարածք ունեցող այն սեփականատերերը, որոնք չեն նախատեսում օգտագործել այն որպես «սառեցված կապիտալ»,  հողատարածքի  իրացման հետ կապված տարբեր ուղիներ են փնտրում՝ ծանոթներին են իրազեկում, հայտարություններ են փակցնում մարդաշատ վայրերում,  որոնումներ և տեղադրումներ են կատարում համացանցում:

Համացանցում հողատարածքին վերաբերվող որոնումներ կատարելիս կամ հայտարարություն տեղադրելիս աշխատանքը հեշտացնելու նպատակով՝ անշարժ գույքի «Հողատարածքներ» բաժնից դիտարկենք միայն այն հողատարածքները, որոնք վերաբերվում են ամառանոցներին և մեծ քաղաքներից և նրանց արվարձաններից դուրս են տեղակայված:

Հայտարարությունը պետք է ընդգրկի իր մեջ հողատարածքի վերաբերյալ հետևյալ կետերը կամ կետերից որևէ մեկը և ենթադրվող իրացման ճանապարհները.

  1.  վաճառել կամ փոխանակել
  2.  տալ վարձակալության
  3.  իրացնել բարեգործական նպատակների համար
  4.  բարեկարգման նպատակով տալ անվճար խնամքի, եկամուտը՝ խնամողին
  5. վճարի դիմաց հսկում և հողի մշակում

2-5 կետերի առկայությունն ապահովում է էկոլոգիապես մաքուր և անվտանգ շրջակա միջավայր: Կարդալ ավելին/Read More/Читать далее

Խաչբառ Համացանցում՝ Համացանցի վերաբերյալ

Internet_Hra

Առաջարկվող խաչբառը վերաբերվում է Համացանցին և տեղադրված է Համացանցում: Խաչբառը կարող եք լրացնել նաև ամառանոցի տաղավարում նստած՝ ջերմանալով աշնանային արևից և վայելելով հանգիստը տեսադաշտում ունենալով  բնության վառ գույները կամ էլ եթե ցուրտ է՝ ամառանոցի շենքում: Չմոռանաք վառել բուխարիկը, որպեսզի սենյակի օդի ջերմաստիճանը մի քիչ բարձրանա:

Այսօր Համացանցը մեր առօրյայից անբաժան է: Այն օգտագործում ենք աշխատանքի վայրում, օգտագործում ենք տանը, դպրոցում, մինչև անգամ տրանպորտում, փողոցում և ամենուր: Կարդալ ավելին/Read More/Читать далее

Տաղավար ամառանոցում՝ շինություն հանգստի և ժամանցի համար

«Տաղավար» բառը չափազանց  լայն իմաստով է օգտագործվում (տաղավար տոն, կենցաղսպասարկման տաղավար, կինոտաղավար և այլն): Տաղավարները բազմաբնույթ ու բազմաֆունկցիոնալ են: Դիտարկում ենք միայն այն տաղավարները,  որոնք տեղադրվում են ամառանոցում որպես օժանդակ շինություն և

  • նախատեսված են առանձնանալու, հանգստանալու և զվարճանալու համար
  • ունեն անձրևից և արևից պաշտպանելու հնարավորություն
  • ունեն թափանցիկ միջավայր՝ մաքուր օդի ազատ հոսքով:

Ամառանոցում տաղավարը տեղադրվում է հողատարածքի այն մասում, որտեղից աչք շոյող տեսարան է բացվում: Այն համահունչ է բնության հետ  և մարդն իրեն ազատ է զգում: Կարդալ ավելին/Read More/Читать далее

Ամառանոց՝ գնեք իմ այգու բարիքները

Armenian Apricot

Հայկական ծիրան

Հայաստանում, ամառանոցին հատկացված հողատարածքում տունն է, իսկ մնացած մասը սեփականատերերը հիմնականում դարձրել են տարբեր ոճի ու ձևի ծաղկանոց և այգի: Այգու բարիքը, որը մեծ քանակ չի կազմում, էկոլոգիապես մաքուր է, առանց քիմիական հավելումների: Ինչպես իրացնել գյուղատնտեսական մթերքների այս բարձրորակ տեսակը, որը քիչ քանակով է և այդ պատճառով սպառման համար ոչ շահավետ: Նպատակահարմար է իրացնել բերքը ՀԱՄԱՑԱՆՑՈՎ ՏԵՂԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ միջոցով:

Հայաստանի ամառանոցներում կյանքը աշխուժանում է հունիս ամսից մինչև հոկտեմբեր ամիսը: Քաղաքային բնակչության մի մասը ամռան տապից ժամանակավոր տեղափոխվում է ամառանոց, որտեղ նրանք մաքուր օդ են շնչում, հանգստանում քաղաքային եռուզեռից և միաժամանակ զբաղվում իրենց «երկրորդ տան» խնամքով և այգու աշխատանքներով: Կարդալ ավելին/Read More/Читать далее

Ընտրել լեզուն

Партнерская программа

SPRINTHOST.RU: быстрый и надежный хостинг!

Партнерский Клуб Профессионалов

Օրացույց

July 2014
M T W T F S S
« Jan    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Մետատվյալներ

Այցելուներ

Locations of Site Visitors

Հաշվիչ կայքի այցելուների

TrustRank and Pagerank

Trust Rank for dachastartup.com - 0.06   Google pagerank and Worth